Ժամանակավոր (կամ ոչ-ներգաղթային) վիզաներն այն անձանց համար են, ովքեր ցանկանում են այցելել ԱՄՆ կարճ ժամանակով: Այն նախատեսված է տուրիզմի, այցելությունների և որոշ տեսակի աշխատանքների համար: Ժամանակավոր վիզաները «գրին քարտ» չեն և չեն նպաստի «գրին քարտի» կամ քաղաքացիության ստացմանը:
Անցկացնելով կոնֆիդենցիալ անվճար խորհրդատվություն՝ մենք կպատասխանենք Ձեր հարցերին և կօգնենք ընտրել Ձեր պահանջներին համապատասխան ոչ-ներգաղթային վիզայի տեսակը: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմում ներկայացնել՝ խնդրելով փոփոխել Ձեր ոչ-ներգաղթային կարգավիճակը, և ստանալ բարենպաստ պայմաններ:
Ոչ-ներգաղթային վիզաները ամենատարածված տեսակները տրվում են ճանապարհորդներին, ուսանողներին, գործարար այցելուներին և ժամանակավոր աշխատողներին: Կան 26 այլ տեսակի ոչ-ներգաղթային վիզաներ հետևյալ խմբերի համար.
Աշխատող մասնագետներ | ԱՄՆ քաղաքացու հարսնացու/փեսացու |
---|---|
Աթլետներ, արտիստներ, նորաձևության մոդելներ, արվեստագետներ | «Պայմանագրային» առևտրականներ և ներդրողներ |
Միջազգային մշակութային փոխանակման մասնակիցներ | Առողջապահության ոլորտի աշխատողներ |
Նավի անձնակազմի անդամներ | Կրոնական գործիչներ |
Օտարերկրյա լրագրողներ և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչներ | ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, մշտական անդամներ և աշխատակիցներ |
Առևտրային վիզաներ NAFTA- ի ներքո | Փոխկապակցված կազմակերպությունների միջև տեղափողվող աշխատակիցներ |
Օտարերկրյա պետական պաշտոնյաներ, ինչպիսիք են դեսպանները և դիվանագետները | Օտարերկրյա պետական պաշտոնյաներ, ինչպիսիք են դեսպանները և դիվանագետները |
Վերը նշված խմբերին պատկանող անձանց կինը/ամուսինը և չամուսնացած անչափահաս երեխաները կարող են ստանալ ածանցյալ ոչ-ներգաղթային վիզաներ՝ հիմնական վիզայի կրողին ուղեկցելու համար: Սակայն գերադասելի է ընտանիքի՝ վերը նշված անդամների համար նույնպես ստանալ հիմնական վիզա:
Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ ոչ-ներգաղթային վիզաների ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս միջազգային իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար:
This website uses cookies to ensure you get the best experience on our website.