ԱՄՆ օրենսդրությունը որոշ օտարերկրյա քաքացիներին թույլ է տալիս ստանալ ներդրողի վիզա՝ ԱՄՆ բիզնեսներում կամ տնտեսության մեջ ներդրում կատարելու դեպքում: Համագործակցեք ներդրումների վրա հիմնված ներգաղթի հարցերով փաստաբանի հետ, որպեսզի հեշտացնեք և արագացնեք օրինական գործընթացները`միևնույն ժամանակ կրճատելով դրանց համար անհրաժեշտ ծախսերը:
Եթե ուզում եք իմանալ, թե արդյո՞ք կա համապատասխան գումարի չափ ներդրումների վրա հիմնված ներգաղթի որակավորման համար, ապա պատասխանն է`ոչ: ԱՄՆ օրենսդրությունը չի սահմանում գումարի կոնկրետ չափ, որը կպահանջվի ներդրել ԱՄՆ տնտեսության զարգացմանը նպաստող կազմակերպություններում: Ներդրումների վրա հիմնված վիզաների առաջնային կատեգորիաները EB-1 և EB-2 տեսակի վիզաներն են: Այս վիզաները նախատեսված են այնպիսի անհատների համար, ինչպիսիք են օտարերկրյա գործարարները, ներդրողները, ղեկավար մասնագետները և վարձու աշխատողները, ովքեր ցանկանում են երկար ժամանակով մնալ ԱՄՆ-ում: Ներդրումների վրա հիմնված ներգաղթի հիմնական հայտատուի ընտանիքի անդամները՝ կինը կամ ամուսինը և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաները՝ անկախ ազգությունից, կարող են ածանցյալ վիզա ստանալ և ուղեկցել հիմնական հայտատուին: E վիզայի հիմնական հայտատուի կինը կամ ամուսինը կարող է դիմել DHS՝ աշխատանքի թույլտվություն ստանալու համար: E վիզա ունեցող անձանց խնամքի տակ գտնվող երեխաները չեն ստանում ԱՄՆ-ում աշխատելու թույլտվություն:
Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ ներդրումների վրա հիմնված ներգաղթյալի կարգավիճակի ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար:
This website uses cookies to ensure you get the best experience on our website.