Մեր թիմն ունի միջազգային արբիտրաժային գործերի կառավարման մեծ փորձ: Օրբիս իրավաբանական գրասենյակի բարձր մասնագիտացված փաստաբանները օգտագործում են իրենց փորձը` ցանկալի արդյունքների հասնելու համար: Մեր հաճախորդները վստահում են Օրբիս փաստաբանական թիմին, քանի որ մենք ապահովում ենք միջազգային արբիտրաժին առնչվող արդյունավետ և մատչելի ծառայություններ:
Մեր ծառայությունները ներառում են
- արբիտրաժային համաձայնությունների կազմման հետ կապված խորհրդատվություն
- հայցատուի կամ պատասխանող կողմի ներկայացում ինստիտուցիոնալ և արտակարգ արբիտրաժային վարույթներում
- արբիտրաժային համաձայնությունների կիրառում՝ ըստ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին կոնվեցիայի (Նյու Յորքի Կոնվենցիա) պահանջների
- մենք հանդես ենք գալիս նաև որպես չեզոք կամ ոչ-չեզոք արբիտրներ
Մեր փաստաբանները հաճախորդներին և կորպորատիվ խմբերին առաջարկում են տարբեր կրթական ծրագրեր`հասկանալու միջազգային արբիտրաժային գործընթացը և միջազգային արբիտրաժի առավելություններն ու թերությունները:
Մեզ հատկապես մտահոգում է՝ արբիտրաժային համաձայնությունների հիմքում ընկած գործարքների շուրջ բանակցություններ վարելիս և գրանցելիս վեճերի լուծման լեզվի մշակման անհրաժեշտությունը: Պոտենցիալ արբիտրաժային վեճի դեպքում մենք կօգնենք Ձեզ ծանոթանալ ընթացակարգերին:
Մեր իրավաբանական գրասենյակի կողմից կարգավորվող արբիտրաժային վեճերի տեսակները հետևյալն են.
Կառուցապատման նախագծեր | Մտավոր սեփականության լիցենզավորում | Ապահովագրություն և վերաապահովագրություն |
---|---|---|
Գործադիր մարմնի աշխատանքի փոխհատուցման համաձայնագրեր | Միաձուլումներ և ձեռքբերումներ | Միջազգային առևտրային համաձայնագրեր |
Բնական ռեսուրսների և էներգետիկայի նախագծեր և համաձայնագրեր | Պետական գնումների պայմանագրեր | Լրատվամիջոցների, զվարճությունների կազմակերպման լիցենզավորում և ներդրումներ |
Համատեղ ձեռնարկություններ | Առևտուր | Բնական գիտություններ |
Արտասահմանյան ներդրումներ | Արտոնագրի վավերականություն | Սպորտ |
Ավիացիա | Տնօրենի և պաշտոնյաների պատասխանատվություն | Ծովային |
Մենք ներկայացնում ենք նման վեճերի բոլոր կողմերին՝ համատեղ ձեռնարկությունների խոշոր կամ փոքր բաժնետերերից մինչև անկախ կապալառուներ, պայմանագրային կողմեր և խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրակնանցնող պետական գործակալություններ: Մենք մասնագիտացած ենք պետական սուբյեկտների հետ առաջացող տարաձայնությունների լուծման գործում:
Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ միջազգային արբիտրաժին առնչվող գործերում, դիմեք Օրբիս իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միջազգային արբիտրաժներում հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցելու համար:
This website uses cookies to ensure you get the best experience on our website.