Միգրացիոն օրենքը՝ օրենքների, կանոնակարգերի, հուշագրերի և վարչական ձեռնարկների բարդ և խճճված հավաքածու է: Նույնը կարելի է ասել նաև ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթի տարրերի մասին: Սա հատկապես ճշմարտացի է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ միգրացիոն օրենքն անընդհատ փոփոխվում և էլ ավելի է բարդանում՝ կախված քաղաքական ճնշումներից, վարչական փոփոխություններից և ռեսուրսների առկայությանից:
ԱՄՆ քաղաքացի կամ մշտական օրինական բնակիչ հանդիսացող անձը կարող է հովանավորել ընտանիքի որոշակի անդամներին`«գրին քարտ» ստանալու համար: Ձեր՝ ԱՄՆ քաղաքացու կամ մշտական օրինական բնակչի կարգավիճակից կախված, որոշվում է, թե ընտանիքի որ անդամներին եք իրավասու հովանավորել:
ԱՄՆ քաղաքացիները կարող են հովանավորել ընտանիքի հետևյալ անդամներին.
ԱՄՆ մշտական բնակիչները կարող են հովանավորել ընտանիքի հետևյալ անդամներին.
Բացի այս երկու կատեգորիաներից՝ կան նաև այլ կատեգորիաների պատկանող անձինք, որոնք կարող են հովանավորել իրենց կնոջը / ամուսնուն կամ չամուսնացած երեխաներին: Օրինակ՝ փախստականներն ու ապաստան հայցող անձինք կարող են դիմել իրենց կնոջը / ամուսնուն կամ չամուսնացած երեխաներին վիզա տրամադրելու համար: U վիզայի դիմորդները կարող են դիմել կնոջը / ամուսնուն կամ չամուսնացած երեխաներին վիզա տրամադրելու համար մինչև իրենց Ս վիզայի հաստատումը կամ դրանից հետո:
Այս բոլոր դեպքերում որոշակի կանոններ կարող են կիրառվել կամ չկիրառվել ձեր իրավիճակի համար: Հետևաբար, յուրաքանչյուրը, ով ցանկանում է լրացնել ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթի դիմում, պետք է խորհրդակցի փորձառու և հեղինակավոր միգրացիոն փաստաբանի հետ:
Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթյալի կարգավիճակի ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս ընտանեկան միգրացիոն իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար:
This website uses cookies to ensure you get the best experience on our website.