Օրբիս իրավաբանական գրասենյակը ձգտում է օգնել գործատուներին՝ գտնել հմուտ աշխատողներ, իսկ վարձու աշխատողներին` հասնել ԱՄՆ-ում իրենց աշխատանքային նպատակներին: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին վիզայի ստացման գործընթացի բոլոր փուլերում:
Բիզնես վիզաների ստացման գործընթացը բավականին բարդ է`մշտապես փոփոխվող դաշնային օրենքների պատճառով: Այդ իսկ պատճառով մենք հաճախորդներին աջակցում ենք հետևյալ տեսակների բիզնես վիզաների ստացման գործում.
Եթե պատրաստվում եք ԱՄՆ-ում զբաղվել բիզնես գործունեությամբ, որն ունի առևտրային կամ մասնագիտական բնույթ, ապա Ձեզ հարկավոր կլինի B-1 տեսակի վիզա:
Եթե Դուք ԱՄՆ եք բերում մեծ քանակի առևտրային ապրանքներ, ապա Ձեզ հարկավոր կլինի E-1 տեսակի վիզա:
Եթե դուք պատասխանատու եք ձեռնարկության գործունեությունը ղեկավարելու համար, որում ձեր ընկերությունը զգալի գումար է ներդրել, ապա Ձեզ հարկավոր կլինի E-2 տեսակի վիզա:
Եթե Դուք գործատու եք ԱՄՆ-ում, որը ցանկանում է գործադիր պաշտոնյա կամ կառավարիչ տեղափոխել փոխկապակցված արտասահմանյան գրասենյակից ԱՄՆ գրասենյակ, ապա Ձեզ հարկավոր կլինի L-1A տեսակի վիզա:
Եթե Դուք գործատու եք ԱՄՆ-ում, որը ցանկանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակցին տեղափոխել փոխկապակցված արտասահմանյան գրասենյակից ԱՄՆ գրասենյակ, ապա Ձեզ հարկավոր կլինի L-1B տեսակի վիզա:
Եթե Դուք հանդիսանում եք բացառիկ ունակություններ ունեցող անձ, կամ զգալի նվաճումներ ունեք ներքոնշյալ ոլորտներից մեկում, կարող եք դիմել ԱՄՆ վիզա ստանալու համար. արվեստ, բիզնես, կրթություն, աթլետիկա, զվարճությունների բնագավառ:
Մեր մասնագետների թիմը կօգնի Ձեզ ստանալ վերը նշված վիզաներից ցանկացածը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ վերը նշված բիզնես վիզաների ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս բիզնես իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար:
This website uses cookies to ensure you get the best experience on our website.