Քաղաքացիական դատավարություն

Դատական համակարգի ծառայությունները կարող են անհրաժեշտ լինել բիզնեսներին, անհատներին, կառավարություններին, հանրակրթական դպրոցներին: Օրբիս քաղաքացիական դատավարության իրավաբանական գրասենյակը կօգնի Ձեզ կողմնորոշվել արդարադատության համակարգի խնդիրներում՝ արդյունավետ և մատչելի ձևով:

Ծախսարդյունավետ ուղղորդում`պետական և դաշնային դատարաններում

Կառավարության հետ, բիզնեսի կամ անձնական հարցերով առկա վեճերի շուրջ դատական կարգով լուծում փնտրելու գործում՝ հաճախորդները կարող են ապավինել մեր՝ քաղաքացիական իրավունքի տարբեր ոլորտներում մասնագիտացած փաստաբանների օգնությանը: Մեր փաստաբանների փորձառությունը գալիս է բազմաթիվ՝ այդ թվում կոմերցիոն և կառավարչական ոլորտների ուսումնասիրությունից: Նրանք զբաղվում են առևտրային, պայմանագրային, անշարժ գույքի և հողի օգտագործման, աշխատանքային, իրավահաջորդության, ընտանեկան, անձնական վնասվածքների և իրավունքի այլ ճյուղերում առկա խնդիրներով:

Քաղաքացիական դատավարության գործերի տեսակները

Քաղաքացիական դատավարության ընթացակարգերը թույլ են տալիս անհատներին կամ ընկերություններին օրինական ճանապարհով դրամական կամ այլ տեսակի` արդարացի վնասի փոխհատուցում պահանջել այլ կողմերից:

Քաղաքացիական դատավարության շատ տեսակներ կարող են պահանջել պրոֆեսիոնալ իրավաբանի օգնություն: Ստորև բերված են քաղաքացիական դատավարության ամենատարածված տեսակների օրինակները.

  • Գույքային վեճեր
  • Ոչ մրցակցային / Գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագրեր
  • Կորպորատիվ վեճեր / Բիզնեսի շուրջ ծագած վեճեր
  • Ապահովագրական վեճեր
  • Բաժնետերերի և գործընկերների միջև վեճեր
  • Վարձատուի և վարձակալի միջև վեճեր
  • Կազմակերպության կամ գործընկերության լուծարում
  • Մտավոր սեփականության և ապրանքային նշանների վերաբերյալ վեճեր
  • Պայմանագրային վեճեր

Ոլորտում փորձ չունեցողների համար դատարանում և վարչական լսումների համակարգերում կողմնորոշվելը կարող է լինել բարդ, ժամանակատար և ծախսատար: Օրբիսի փաստաբանները հասկանում են այս համակարգերի աշխատանքը, ինչպես նաև գիտեն, թե որ գործարքները կարող են հանգեցնել դատավարության: Նրանք հաջողությամբ կիրառում են մասնագիտական գիտելիքները՝ հաճախորդների խնդիրները ժամանակին և ծախսարդյունավետ եղանակներով լուծելու համար: Սա հատկապես կարևոր է բիզնեսին և կառավարությանն առնչվող դատավարություններում, որտեղ հանրային պատասխանատվությունը և եկամուտները կարող են վտանգի տակ լինել:

Վեճերը և դատավարությունները երբեմն կարող են անխուսափելի լինել: Այդպիսի դեպերում՝ Օրբիսի դատավարական մասնագետների թիմը կանի ավելին քան մեր հաճախորդներին դատարանում ներկայացնելը, և կօգնի կոնֆլիկտների կառավարումն օգտագործել՝ որպես հաջողության հասնելու ընդհանուր ռազմավարության մի մաս:

Դիմել Խորհրդատվության համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ քաղաքացիական դատավարությանը կամ պայմանագրային վեճերին առնչվող գործերում, դիմեք Օրբիս իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին քաղաքացիական դատավարություններում հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցելու համար: