Միջազգային արբիտրաժ

Մեր թիմն ունի միջազգային արբիտրաժային գործերի կառավարման մեծ փորձ: Օրբիս իրավաբանական գրասենյակի բարձր մասնագիտացված փաստաբանները օգտագործում են իրենց փորձը` ցանկալի արդյունքների հասնելու համար: Մեր հաճախորդները վստահում են Օրբիս փաստաբանական թիմին, քանի որ մենք ապահովում ենք միջազգային արբիտրաժին առնչվող արդյունավետ և մատչելի ծառայություններ:

Փորձ և գիտելիքներ

Մեր ծառայությունները ներառում են

- արբիտրաժային համաձայնությունների կազմման հետ կապված խորհրդատվություն
- հայցատուի կամ պատասխանող կողմի ներկայացում ինստիտուցիոնալ և արտակարգ արբիտրաժային վարույթներում
- արբիտրաժային համաձայնությունների կիրառում՝ ըստ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին կոնվեցիայի (Նյու Յորքի Կոնվենցիա) պահանջների
- մենք հանդես ենք գալիս նաև որպես չեզոք կամ ոչ-չեզոք արբիտրներ

Մեր փաստաբանները հաճախորդներին և կորպորատիվ խմբերին առաջարկում են տարբեր կրթական ծրագրեր`հասկանալու միջազգային արբիտրաժային գործընթացը և միջազգային արբիտրաժի առավելություններն ու թերությունները:

Մեզ հատկապես մտահոգում է՝ արբիտրաժային համաձայնությունների հիմքում ընկած գործարքների շուրջ բանակցություններ վարելիս և գրանցելիս վեճերի լուծման լեզվի մշակման անհրաժեշտությունը: Պոտենցիալ արբիտրաժային վեճի դեպքում մենք կօգնենք Ձեզ ծանոթանալ ընթացակարգերին:

Մեր իրավաբանական գրասենյակի կողմից կարգավորվող արբիտրաժային վեճերի տեսակները հետևյալն են.

Կառուցապատման նախագծերՄտավոր սեփականության լիցենզավորումԱպահովագրություն և վերաապահովագրություն
Գործադիր մարմնի աշխատանքի փոխհատուցման համաձայնագրերՄիաձուլումներ և ձեռքբերումներՄիջազգային առևտրային համաձայնագրեր
Բնական ռեսուրսների և էներգետիկայի նախագծեր և համաձայնագրերՊետական գնումների պայմանագրերԼրատվամիջոցների, զվարճությունների կազմակերպման լիցենզավորում և ներդրումներ
Համատեղ ձեռնարկություններԱռևտուրԲնական գիտություններ
Արտասահմանյան ներդրումներԱրտոնագրի վավերականությունՍպորտ
Ավիացիա Տնօրենի և պաշտոնյաների պատասխանատվությունԾովային

Մենք ներկայացնում ենք նման վեճերի բոլոր կողմերին՝ համատեղ ձեռնարկությունների խոշոր կամ փոքր բաժնետերերից մինչև անկախ կապալառուներ, պայմանագրային կողմեր և խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրակնանցնող պետական գործակալություններ: Մենք մասնագիտացած ենք պետական սուբյեկտների հետ առաջացող տարաձայնությունների լուծման գործում:

Դիմել Խորհրդատվության համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ միջազգային արբիտրաժին առնչվող գործերում, դիմեք Օրբիս իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միջազգային արբիտրաժներում հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցելու համար: