Միգրացիոն օրենք

ՈՒնենալով՝ օրինական ներգաղթին վերաբերվող հարցերում հաճախորդներին աջակցելու տարիների փորձ, և լիովին հասկանալով, թե որքան հիասթափեցնող, երկար և բարդ կարող են լինել գործընթացները, Օրբիս միգրացիոն իրավաբանական գրասենյակի փաստաբանները հանդիսանում են խորհրդատվության և աջակցության հուսալի աղբյուր: Մենք մեր պարտքն ենք համարում ուղղորդել յուրաքանչյուր ներգաղթյալի՝ աշխատանքի և բնակության իրավունքի օրինական ձեռքբերման ամենահարթ ճանապարհով:

Մենք կարգավորում ենք ներգաղթին առնչվող ամենատարբեր հարցեր

Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք աջակցել ներգաղթի հետ կապված բոլոր հարցերը վերահսկող պետական գործակալության՝ ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայությանն (USCIS) առնչվող գործընթացների կարգավորմանը: Նման գործընթացների ընթացքում՝ ավելորդ դժվարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է դիմել փորձառու փաստաբանի, որը ծանոթ կլինի բարդ իրավական համակարգերին, կկարողանա հեշտությամբ կողմնորոշվել և ուղղորդել Ձեզ միգրացիոն քաղաքականության հետ կապված հարցերում:

Օրբիս միգրացիոն իրավաբանական գրասենյակի փաստաբաններն ունեն միգրացիոն քաղաքականության ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ: Մենք կուղղորդենք Ձեզ ներգաղթի գործընթացի բոլոր փուլերում և կօգնենք միջնորդությունների, դիմումների ներկայացման և լսումների ընթացքում:

Մենք մշտապես տեղեկացված ենք ներգաղթի փոփոխվող օրենքների մասին

ԱՄՆ միգրացիոն քաղաքականությունն անընդհատ փոփոխվում է: USCIS-ը հաճախ թարմացնում է ուղեցույցները, ընթացակարգերը և ձևերը՝ էլ ավելի բարդացնելով գործընթացը: Մեր հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացման նպատակով՝ մենք մշտապես հետևում ենք օրենքում կատարվող բոլոր փոփոխություններին:

Վիզայի դիմումը լրացնելիս՝ խուսափեք սխալներից

Ինչպես գիտեք, ԱՄՆ խիստ պահանջներ է դնում վիզայի դիմումի գործընթացի վրա: Նույնիսկ աննշան սխալները կարող են հանգեցնել անցանկալի ուշացումների և մերժումների: Անցանկալի սխալներից խուսափելու համար՝ վիզայի դիմումը լրացնելիս կարող եք դիմել միգրացիոն փաստաբանի օգնությանը:

Մենք ունենք անհրաժեշտ գիլտելիքները և փորձը՝ վիզայի դիմումի գործընթացի բոլոր բարդություններն հասկանալու և խնդիրների առաջացումը կանխարգելելու համար:

Մեր մասնագետները կանեն հարկավոր ամեն ինչ՝ Ձեր իրավիճակը ճշգրիտ գնահատելու և վիզայի համար որակավորված լինելու անհրաժեշտ ապացույցներն հավաքելու համար:

Դիմել Խորհրդատվության համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ ներգաղթյալի կարգավիճակի ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս միգրացիոն իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար: