Օրբիս ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ

«Օրբիս»-ը՝ բարձր արդյունավետությամբ գործող, միգրացիոն իրավաբանական ընկերություն է, որը ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հայաստանում գտնվող մասնագետներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրամադրում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ՝ փնտրելով եզակի հնարավորություններ և մշակելով անհատական ռազմավարություն՝ ներգաղթյալների կարիքները բավարարելու համար: Ի լրումն անդրազգային ընկերությունների, ստարտափների և ձեռնարկատերերի՝ մենք ծառայություններ ենք մատուցում ծրագրային ապահովման ճարտարագիտության, արտադրական ճարտարագիտության, ապարատային սարքավորումների, բիոտեխնոլոգիաների, բժշկական, էներգետիկ հետազոտությունների, լրագրության, արվեստի, երաժշտության և այլ ոլորտների ներկայացուցիչներին: Մեր գլխավոր նպատակն է ապահովել հաճախորդների գործերի հաջող ավարտը՝ հասնելով լավագույն արդյունքի:

Մեր՝ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմորդներին ԱՄՆ բնակիչներ դարձնելու գրեթե կատարյալ պատմությունը վկայում է փորձառության և յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ ցուցաբերվող ուշադրության մասին: Մենք կիրառում ենք նույն սկզբունքները բոլոր հաճախորդների նկատմամբ: Միգրացիոն փաստաբանների մեր թիմը զուգակցում է երկար տարիների փորձը և ԱՄՆ ներգաղթի օրենքի ու կանոնակարգերի մասին համապարփակ գիտելիքները, ինչը թույլ է տալիս աջակցել հաճախորդներին սույն օրենքին առնչվող բոլոր հարցերում:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր առաքելությունն է լինել մատչելի եւ արդյունավետ միգրացիոն իրավաբանական ընկերություն, որտեղ հաճախորդն ունի մեծ կարևորություն և լայն հնարավորություններ: Մենք ձգտում ենք նպաստել մեր հաճախորդների հաջողությանը և օգնել նրանց հաղթահարել ներգաղթի հետ կապված փորձությունները: Մենք ուշադիր լսում ենք հաճախորդների կարծիքները և օգտագործում գործնական, խորը գիտելիքների և ռազմավարական հմտությունների լայն շրջանակ՝ բովանդակալից առաջարկներ, ստեղծարար և արդյունավետ լուծումներ տրամադրելու համար:

ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Լոս Անջելես, Կալիֆոռնիա
Երևան, Հայաստան

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՄԵՐ ԹԻՄԻՆ

Մենք ունենք կորպորատիվ և մասնավոր հաճախորդներին միգրացիոն ամենատարբեր հարցերում աջակցելու մեծ փորձ: Մեր թիմը կազմված է պրոֆեսիոնալ իրավաբաններից, որոնք ներգաղթյալներին տրամադրում են բարձրորակ իրավաբանական ծառայություններ: Մեր իրավաբանական թիմի անդամների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անցեք ստորև նշված հղումով:

Ալինա Բագասյան

փաստաբան