Ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթ

Միգրացիոն օրենքը՝ օրենքների, կանոնակարգերի, հուշագրերի և վարչական ձեռնարկների բարդ և խճճված հավաքածու է: Նույնը կարելի է ասել նաև ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթի տարրերի մասին: Սա հատկապես ճշմարտացի է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ միգրացիոն օրենքն անընդհատ փոփոխվում և էլ ավելի է բարդանում՝ կախված քաղաքական ճնշումներից, վարչական փոփոխություններից և ռեսուրսների առկայությանից:

Վերամիավորվեք Ձեր ընտանիքի հետ ԱՄՆ-ում

ԱՄՆ քաղաքացի կամ մշտական օրինական բնակիչ հանդիսացող անձը կարող է հովանավորել ընտանիքի որոշակի անդամներին`«գրին քարտ» ստանալու համար: Ձեր՝ ԱՄՆ քաղաքացու կամ մշտական օրինական բնակչի կարգավիճակից կախված, որոշվում է, թե ընտանիքի որ անդամներին եք իրավասու հովանավորել:

ԱՄՆ քաղաքացիները կարող են հովանավորել ընտանիքի հետևյալ անդամներին.

  • Կին / Ամուսին
  • Մինչև 21 տարեկան՝ չամուսնացած երեխա
  • Հարսնացու / Փեսացու
  • 21 տարեկանից բարձր՝ չամուսնացած որդի կամ դուստր
  • Ծնող, եթե հայցվորը 21 տարեկան է կամ ավելի
  • Ցանկացած տարիքի ամուսնացած որդի կամ դուստր

ԱՄՆ մշտական բնակիչները կարող են հովանավորել ընտանիքի հետևյալ անդամներին.

  • Կին / Ամուսին
  • Չամուսնացած որդի կամ դուստր

Բացի այս երկու կատեգորիաներից՝ կան նաև այլ կատեգորիաների պատկանող անձինք, որոնք կարող են հովանավորել իրենց կնոջը / ամուսնուն կամ չամուսնացած երեխաներին: Օրինակ՝ փախստականներն ու ապաստան հայցող անձինք կարող են դիմել իրենց կնոջը / ամուսնուն կամ չամուսնացած երեխաներին վիզա տրամադրելու համար: U վիզայի դիմորդները կարող են դիմել կնոջը / ամուսնուն կամ չամուսնացած երեխաներին վիզա տրամադրելու համար մինչև իրենց Ս վիզայի հաստատումը կամ դրանից հետո:

Այս բոլոր դեպքերում որոշակի կանոններ կարող են կիրառվել կամ չկիրառվել ձեր իրավիճակի համար: Հետևաբար, յուրաքանչյուրը, ով ցանկանում է լրացնել ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթի դիմում, պետք է խորհրդակցի փորձառու և հեղինակավոր միգրացիոն փաստաբանի հետ:

Խորհրդատվություն համար կապվեք մեզ հետ

Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթյալի կարգավիճակի ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս ընտանեկան միգրացիոն իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար: