Դատապարտված անձանց տեղափոխում

Արտասահմանում օրինական պատասխանատվության ենթարկվելը կարող է շատ բարդություններ առաջացնել դատապարտյալների և նրանց ընտանիքի անդամների համար: Շատ դեպքերում, արտասահմանում մեղավոր ճանաչված բանտարկյալները հնարավորություն են ունենում վերադառնալ իրենց հայրենիք և դատապարտվել այնտեղ, ինչը կարող է նպաստել նաև պատժաչափի կրճատմանը:

Մեր փաստաբանները հսկայական փորձ ունեն

Դատապարտված անձանց տեղափոխումը ԱՄՆ-ից և դեպի ԱՄՆ հնարավոր է` երկու երկրների միջև համապատասխան համաձայնագրի առկայության պարագայում: Օրինակ`ԱՄՆ-ում դատապարտված շատ օտարերկրյա քաղաքացիներ ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք` պատժի մնացած մասն այնտեղ կրելու, և հնարավորություն ունենալու տեսնվել իրենց ընտանիքի անդամների հետ: Այս գործընթացն իրագործելու համար Ձեր փաստաբանը պետք է համագործակցի համապատասխան հյուպատոսության հետ:

Մյուս կողմից, կան ԱՄՆ քաղաքացիներ, որոնք դատապարտվել են այլ երկրներում և ցանկանում են վերադառնալ ԱՄՆ` հնարավորինս շուտ: Մեր փորձառու փաստաբանների թիմը կօգնի նրանց վերադառնալ տուն:

Ձեր սիրելիին հայրենիք վերադարձնելու համար պետք է ընտրել փորձառու և համապատասխան գործընթացներից հասկացող փաստաբան:

Դիմել Խորհրդատվության համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ դատապարտված անձանց ԱՄՆ-ից կամ դեպի ԱՄՆ տեղափոխելու գործում, դիմեք Օրբիս իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին` տեղափոխման հարցերում հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի իրավաբանական ծառայություններ մատուցելու համար: