Բիզնես վիզաներ

Օրբիս իրավաբանական գրասենյակը ձգտում է օգնել գործատուներին՝ գտնել հմուտ աշխատողներ, իսկ վարձու աշխատողներին` հասնել ԱՄՆ-ում իրենց աշխատանքային նպատակներին: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին վիզայի ստացման գործընթացի բոլոր փուլերում:

ԱՄՆ այցելողներին հասանելի բիզնես վիզայի տեսակները

Բիզնես վիզաների ստացման գործընթացը բավականին բարդ է`մշտապես փոփոխվող դաշնային օրենքների պատճառով: Այդ իսկ պատճառով մենք հաճախորդներին աջակցում ենք հետևյալ տեսակների բիզնես վիզաների ստացման գործում.

  • B-1 Ժամանակավոր գործարար այցելուներ.
  • Եթե պատրաստվում եք ԱՄՆ-ում զբաղվել բիզնես գործունեությամբ, որն ունի առևտրային կամ մասնագիտական բնույթ, ապա Ձեզ հարկավոր կլինի B-1 տեսակի վիզա:

  • E-1 Առևտրականներ.
  • Եթե Դուք ԱՄՆ եք բերում մեծ քանակի առևտրային ապրանքներ, ապա Ձեզ հարկավոր կլինի E-1 տեսակի վիզա:

  • E-2 Ներդրողներ.
  • Եթե դուք պատասխանատու եք ձեռնարկության գործունեությունը ղեկավարելու համար, որում ձեր ընկերությունը զգալի գումար է ներդրել, ապա Ձեզ հարկավոր կլինի E-2 տեսակի վիզա:

  • L-1A Կազմակերպության մի մասնաճյուղից մյուսը տեղափոխվող գործադիր պաշտոնյաներ կամ կառավարիչներ.
  • Եթե Դուք գործատու եք ԱՄՆ-ում, որը ցանկանում է գործադիր պաշտոնյա կամ կառավարիչ տեղափոխել փոխկապակցված արտասահմանյան գրասենյակից ԱՄՆ գրասենյակ, ապա Ձեզ հարկավոր կլինի L-1A տեսակի վիզա:

  • L-1B Կազմակերպության մի մասնաճյուղից մյուսը տեղափոխվող հատուկ մասնագետներ.
  • Եթե Դուք գործատու եք ԱՄՆ-ում, որը ցանկանում է հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակցին տեղափոխել փոխկապակցված արտասահմանյան գրասենյակից ԱՄՆ գրասենյակ, ապա Ձեզ հարկավոր կլինի L-1B տեսակի վիզա:

  • O-1 Բացառիկ ունակություններ կամ նվաճումներ ունեցող անհատներ.
  • Եթե Դուք հանդիսանում եք բացառիկ ունակություններ ունեցող անձ, կամ զգալի նվաճումներ ունեք ներքոնշյալ ոլորտներից մեկում, կարող եք դիմել ԱՄՆ վիզա ստանալու համար. արվեստ, բիզնես, կրթություն, աթլետիկա, զվարճությունների բնագավառ:

Մեր մասնագետների թիմը կօգնի Ձեզ ստանալ վերը նշված վիզաներից ցանկացածը:

Դիմել Խորհրդատվության համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն՝ վերը նշված բիզնես վիզաների ստացման կամ նորացման գործում, դիմեք Օրբիս բիզնես իրավաբանական գրասենյակին: Մեր փաստաբաններն ունեն հաճախորդներին միգրացիոն տարբեր գործերով հաջողությամբ աջակցելու բազմամյա փորձ: Մենք առաջնորդվում ենք գործերի կառավարման ժամանակակից մեթոդներով, չմոռանալով նաև հաճախորդների սպասարկման ավանդական ծառայությունների մասին՝ ցուցաբերել մարդկային վերաբերմունք: Մենք ունենք անհրաժեշտ հմտությունը, ռեսուրսները և փորձը՝ հուսալի և մատչելի միգրացիոն ծառայություններ մատուցելու համար: